Պաշտոնական. Մաթիյս դե Լիխտը տեղափոխվեց Բավարիա
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մաթիյս դե Լիխտին։
Կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Ըստ հեղինակավոր Transfermarkt կայքի` մյունխենյան ակումբը գործարքի դիմաց «բյանկոներիներին» վճարել է 67 մլն եվրո, որին հետագայում, հավելավճարների տեսքով, ավելանալու է ևս 10 մլն եվրո։
Հավելենք, որ հոլանդացի պաշտպանը թուրինյան ակումբի կազմում հանդես էր գալիս 2019 թ. հուլիսից` անցկացրած 117 խաղում դառնալով 8 գոլիև 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Մաթիաս դե Լիխտ, Յուվենտուս, տրանսֆերներ