Պաշտոնական. Հրանտ-Լեոն Ռանոսը տեղափոխվեց Բորուսիա Մյոնխենգլադբախ
Ինչպես տեղեկացնում է «Բորուսիա Մյոնխենգլադբախի» պաշտոնական կայքն, ակումբը պայմանագիր է կնքել «Բավարիայի» երիտասարդական թիմի և Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի հետ:
Կողմերի միջը պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը:
19-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի շարքերը համալրել է անվճար, քանի որ մյունխենյան ակումբի հետ գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, որը կողմերը չեն երկարաձգելու:
Հավելենք, որ Հրանտ-Լեոն Ռանոսն ընթացիկ մրցաշրջանն անցկացրել է «Բավարիա II»-ի կազմում, որի մարզաշապիկով բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բավարիա II, Բորուսիա Մյունխենգլադբախ, Գրանտ-Լեոն Ռանոս, Ռեգիոնալ լիգա, տրանսֆերներ