Պաշտոնական. Հարոյանը մնացել է առանց ակումբի
Վարազդատ Հարոյանը հեռացել է «Կազինցբարցիկայից», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագի խնդրանքով ու երկկողմ համաձայնությամբ հունգարական ակումբը խզել է ֆուտբոլիստի հետ գործող պանմանագիրը։
33-ամյա պաշտպանն ակումբից հեռացել է ընտանեկան խնդիրների պատճառով։
Հարոյանը «Կազինցբարցիկայում» էր 2025թ. հուլիսից, 9 խաղում խփել է 1 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Կազինցբարցիկայ, Հայաստանի-հավաքական, Հունգարիայի Բարձրագույն առաջնություն, Վարազդատ Հարոյան