Պաշտոնական. Հայաստանի հավաքականը ֆիզպատրաստության նոր մարզիչ ունի 📸
Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության նոր մարզիչ է նշանակվել սերբ մասնագետ Պրեդրագ Բոժիչը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
43-ամյա մասնագետը նախկինում աշխատել է Սերբիայի Մ21 հավաքականում, Բելգրադի «Պարտիզանում», Սլովակիան ներկայացնող «Տրենչինում»։
Հիշեցնենք` 2018 թվականից Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչն իսպանացի Խավիեր Մինյանոն էր, որը 7 տարի անց լքել է պաշտոնը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Հայաստանի-հավաքական, Պրեդրագ Բոժիչ