Պաշտոնական. Կլաուդիո Ռանիերին վերադարձավ ԱՊԼ
Ինչպես տեղեկացնում է «Վոթֆորդի» պաշոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել իտալացի հանարահայտ մասնագետ Կլաուդիո Ռանիերին։
Ռանիերին այդ պաշտոնում փոխարինել է Խիսկո Մունյոսին` ակումբի հետ պայմանագիր կնքելով մինչև 2023 թ. հունիսի 30-ը։
Հավելենեք, որ Ռանիերին Պրեմիեր լիգայում աշխատելսւ փորձ արդեն ունի։ Նա մարզել է «Չելսին» (2000-2004 թթ.), «Լեսթերը» (2015-17 թթ.), ինչպես նաև «Ֆուլհեմը» (2018 թ. նոյեմբեր – 2019 թ. փետրվար)։
«Լեսթերն» իտալացի մասնագետի գլխավորությամբ 2016 թ. անհավանական նվաճման հասավ` դառնալով ԱՊԼ-ի չեմպիոն։
Վերջում նշենք, որ «Վոթֆորդն» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 7 խաղում վաստակել է 7 միավոր և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լեսթեր, Կլաուդիո Ռանիերի, Վոթֆորդ