Պաշտոնական. Խոակին Կապառոսը հեռացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Պաշտոնական. Խոակին Կապառոսը հեռացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

29/09/2022 - 15:45

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստսնի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։

«ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Խոակին Կապառոսի հետ, քննարկել Հայաստանի ազգային հավաքականի այս տարվա ելույթները։ Հանդիպման ընթացքում փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել չշարունակել համագործակցությունը։ 

Արմեն Մելիքբեկյանը հանդիպման ընթացքում շնորհակալությունն է հայտնել իսպանացի մասնագետին իր աշխատանքի, Հայաստանի Հանրապետության համար դժվարին օրերին ազգային հավաքականի կողքին մնալու, աշխատանքի ընթացքում մարդկային լավագույն որակներ և բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորելու համար»,- նշված է ՀՖՖ պաշտոնական հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Խոակին Կապառոսը Հայաստանի հավաքականը գլխավորել էր 2020 թ. մարտին։

66-ամյա մասնագետի գլխավորությամբ մեր ընտրանին անցկացրել է 26 հանդիպում, տոնել 8 հաղթանակ, կրել 12 պարտություն, 6 անգամ էլ ոչ-ոքի խաղացել։

Խոակին Կապառոսի օրոք Հայաստանի հավաքականը հաղթել է Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության C դիվիզիոնի իր խմբում` նվաճելով B դիվիզիոնի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023