Պաշտոնական. Լուիս Դիասը` «Բավարիայի» ֆուտբոլիստ 📸
«Բավարիան» ձեռք է բերել «Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասին, հայտնում է մյունխենյան գրանդի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Նոր ակումբում Դիասը հանդես կգա «14» համարի մարզաշապիկով։
Transfermarkt-ի տվյալներով` կոլումբացի ֆուտբոլիստի տրանսֆերը «ռեկորդ մայսթերը» գնել է 70 միլիոն եվրոյով։
Գործարքը դարձել է «Բավարիայի» պատմության մեջ երրորդ ամենաթանկ տրանսֆերը։ Այդ ցուցանիշով առաջատարը Հարի Քեյնն («Տոտենհեմից»` 95 միլիոն եվրոյով) ու Լյուկա Էրանանդեսն («Ատլետիկո Մադրիդից»` 80 միլիոնով) են։
«Լիվերպուլն» էլ իրականացրեց ակումբի պատմության մեջ տրանսֆերի երրորդ ամենաթանկ վաճառքը։ Նախկինում ավելի շատ գումարով ակումբից հեռացել են միայն Ֆիլիպե Կոուտինիոն («Բարսելոնա»` 135 միլիոն եվրոյով) և Լուիս Սուարեսը («Բարսելոնա»` 81,72 միլիոնով)։
28-ամյա Դիասը մերսիսայդյան գրանդում հանդես էր գալիս 2022 թ. հունվարից, 148 խաղում 41 գոլ է խփել, կատարել 23 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Transfermarkt, Բավարիա, Լիվերպուլ, Լուիս Դիաս, տրանսֆերներ