Պաշտոնական. Լիոնը որակազրկվել է և կլքի Լիգա 1-ը

Պաշտոնական. Լիոնը որակազրկվել է և կլքի Լիգա 1-ը

16/11/2024 - 00:38

Ֆրանսիական ամենահեղինակավոր ակումբներից «Լիոնը» որակազրկվել է և, անկախ զբաղեցրած դիրքից, 2024/25 մրցաշրջանի ավարտին դուրս կմնա Լիգա 1-ից, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ակումբը նաև տրանսֆերային արգելք է ստացել և չի կարող ձմռանը նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել։

L’Équipe-ի հաղորդմամբ` «Լիոնը» 505,1 մլն եվրոյի պարտք ունի։ 2023 թ. ամառվանից ակումբի ֆինանսական գործունեությունը վերահսկողության տակ է։ Եթե «Լիոնի» սեփականատեր Ջոն Տեկստորը մինչև մրցաշրջանի ավարտը չկարողանա բարելավել ֆինանսական վիճակը, ակումբը դուրս է մնալու Լիգա 1-ից ու հանդես կգա Ֆրանսիայի նշանակությամբ երկրորդ դիվիզիոնում` Լիգա 2-ում։

«Լիոնը» Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 11 խաղից հետո վաստակել է 18 միավոր և 5-րդ տեղում է։

Հիշեցնենք, որ «Լիոնը» Ֆրանսիայի 7-ակի չեմպիոն է, երկրի 5-ակի գավաթակիր, 8-ակի Սուպերգավաթակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023