Պաշտոնական. Լիգա 1-ը ներկայացնող ակումբը գնեց Բուդե Գլիմտի ավագին
Ինչպես տեղեկացնում է Լիգա 1-ը ներկայացնող «Լանսի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է նորվեգական «Բուդե Գլիմտի» կիսապաշտպան Պատրիկ Բերգին։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ «Լանսը» 24-ամյա ֆուտբոլիստի դիմաց վճարել է 4.5 մլն եվրո։
Նշենք, որ Բերգի ու «Լանսի» միջև պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2022 թ. հունվարի 1-ից։
Նշենք, որ Պատրիկ Բերգը «Բուդե Գլիմտի» սան է, որի կազմում անցկացրել է 168 հանդիպում` դառնալով 17 գոլի ու նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բուդե Գլիմպտ, Լանս, Լիգա-1, Կոնֆերենցիաների լիգա, Պատրիկ Բերգ, տրանսֆերներ