Պաշտոնական. Լի-Կան Ինը տեղափոխվեց ՊՍԺ
Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Մալյորկայի» եզրային հարձակվող Լի-Կան Ինին։
Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ փարզիյան ակումբը հարավկորեացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Մալյորկային» վճարել է 22 մլն եվրո։
Լի-Կան Ինը նոր ակումբի կազմում հանդես է գալու «19» համարի ներքո։
Նշենք, որ այս գործարքը դարձել է «Մալյորկայի» պատմության երկրորդ ամենաթանկարժեք վաճառքը` զիջելով միայն Սամուել Էտոյի տրանսֆերին, ում դիմաց «Բարսելոնան» 2004 թ. ամռանը վճարել է 27 մլն եվրո։
Ավելացնենք նաև, որ Լի-Կան Ինը դարձել է ՊՍԺ-ի պատմության առաջին հարավկորեացի ֆուտբոլիստը։
Հավելենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը «Մալյորկայի» կազմում հանդես էր գալիս 2021 թ. օգոստոսից` անցկացրած 73 խաղում դառնալով 7 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լի-Կան Ին, Մալյորկա, ՊՍԺ, տրանսֆերներ