Պաշտոնական. Իրակլի Եղոյանը հանդես կգա Էրեդիվիզիայում 🎥📸
Նիդերլանդների Էրեդիվիզիան ներկայացնող «Էքսելսիորն» ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է ստորագրել հայ կիսապաշտպան Էրակլի Եղոյանի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
21-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Նիդերլանդների երկրորդ լիգան ներկայացնող «Վիտեսն» էր, որի կազմում 37 խաղում 9 գոլ է խփել, կատարել 5 ասիստ։ Նախկինում նա խաղացել է «Տվենտեի» Մ-21 ու Մ-18 թիմերում։
Եղոյանը ծնվել է Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում և երկրի Մ-21 հավաքականում 13 հանդիպման է մասնակցել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էրեդիվիզիա, Էքսելսիոր, Իրակի Եղոյան, Վիտես, տրանսֆերներ