Պաշտոնական. Իվան Պերիշիչը վերադարձավ հարազատ ակումբ
Ինչպես տեղեկացնում է խորվաթական «Հայդուկի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Տոտենհեմի» կիսապաշտպան Իվան Պերիշիչին։
Կողմերը վարձակալական պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
Վարձակալական պայմանագրի ավարտին 34-ամյա ֆուտբոլիստը դառնալու է ազատ գործակալ, ինչից հետո վերջինս կշարունակի հանդես գալ «Հայդուկի» կազմում` դառնալով ակումբի լիիրավ անդամ։
Նշենք, որ Պերիշիչը հենց «Հայդուկի» սան է, որի համակարգում հանդես է եկել 1995-2006 թթ., ինչից հետո 17 տարեկանում համալրել է ֆրանսիական «Սոշոյի» շարքերը։
Հավելենք, որ խորվաթ ֆուտբոլիստը «Տոտենհեմի» կազմում հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 50 խաղում դառնալով 1 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Իվան Պերիշիչ, Խորվաթիայի առաջնություն, Հայդուկ, Տոտենհեմ, տրանսֆերներ