Պաշտոնական. Ժոաու Պալինիան` Բավարիայի ֆուտբոլիստ
Անգլիական «Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաու Պալինիան տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»։ Գերմանական գրանդի պաշտոնական կայքը հայտնում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստի հետ կնքված պայմանագիրն ուժի մեջ է լինելու մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «ռեկորդ մայսթերը» գործարքի դիմաց լոնդոնյան ակումբին վճարել է 50 մլն եվրո։
Դեռ նախորդ ամռանը Պալինիան շատ մոտ էր «Բավարիա» տեղափոխվելուն։ Տրանսֆերային պատուհանի փակման օրը նա մեկնել էր Մյունխեն և, նույնիսկ լուսանկարվել էր ակումբի մարզաշապիկով, սակայն վերջին պահին գործարքը չկայացավ։
29-ամյա ֆուտբոլիստը «Ֆուլհեմ» էր տեղափոխվել 2022 թ. հուլիսին` 79 խաղում դառնալով 8 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ժոաու Պալինիան Պորտուգալիայի հավաքականի կազմում մասնակցեց Եվրո-2024-ին և մրցաշարում անցկացրեց չորս հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Ժոաու Պալինիա, Պորտուգալիայի հավաքական, տրանսֆերներ, Ֆուլհեմ