Պաշտոնական. Ժոաու Կանսելուն վերադարձավ «Բարսելոնա» 📸
Սաուդյան «Ալ Ահլիի» պաշտպան Ժոաու Կանսելուն տեղափոխվել է «Բարսելոնա», հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը վարձակալական պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչո 2026թ. հուլիսի 1-ը։
Պորտուգալացի ֆուտբոլիստը նոր ակումբում կխաղա «2» համարի մարզաշապիկով։
31-ամյա պաշտպանը «Ալ Հիլալում» էր 2024թ. օգոստոսից, 45 խաղում խփել է 3 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։
Կանսելուն «Բարսելոնայում» հանդես է եկել նաև 2023/24 մրցաշրջանում` 42 խաղում գրանցելով 4 գոլ ու 5 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ալ Հիլալ, Բարսելոնա, Ժոաո Կանսելու, տրանսֆերներ