Պաշտոնական. Ժերոմ Բոատենգը նոր ակումբ ունի
Ինչպես տեղեկացնում է իտալական Ա սերիան ներկայացնող «Սալերնիտանայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել գերմանացի անվանի կենտրոնական պաշտպան Ժերոմ Բոատենգի հետ։
Սալերնո քաղաքը ներկայացնող ակումբն ու 35-ամյա պաշտպանը պայմանագիրը կնքել են 6 ամսով, որն ուժի մեջ է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
Նշենք, որ Բոատենգը 2023 թ. հուլիսից ազատ գործակալի կարգավիճակ ուներ։
Գերմանացի ֆուտբոլիստի վերջին ակումբի «Լիոնն» էր, որի կազմում հանդես է եկել 2021-23 թթ.` անցկացրած 35 խաղում կատարելով 2 գոլային փոխանցում։
Բոատենգն առավել հայտնի է «Բավարիայի» կազմում ունեցած մրցելույթներով։ 35-ամյա ֆուտբոլիստը «ռեկորդ մայսթերի» գույները պաշտպանել է 2011-21 թթ.` 363 խաղում դառնալով 10 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բավարիա, Ժերոմ Բոատենգ, Սալերնիտանա, տրանսֆերներ