Պաշտոնական. Թուրքիայի հավաքականի դարպասապահը տեղափոխվեց ՄՅՈՒ
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Ֆեներբախչեի» դարպասապահ Ալթայ Բայինդիրին։
Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը, որն ունի այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
«Կարմիր սատանաները» 25-ամյա դարպասապահի դիմաց վճարել են 5 մլն եվրո։
Նշենք, որ Բայինդիրը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» շարքերը համալրած երբևէ առաջին թուրք ֆուտբոլիստը։
Հավելենք, որ Բայինդիրը «Ֆեներբախչեի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. հուլիսից` անցկացրած 145 խաղում դարպասը 44 անգամ պահելով անառիկ։
Բայինդիրը նաև 5 հանդիպում է անցկացրել Թուրքիայի հավաքականի կազմում` անցկացնելով 1 «չոր» խաղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալթայ Բայինդիր, Թուրքիայի հավաքական, Մանչեսթեր-Յունայթեդ, տրանսֆերներ, Ֆեներբախչե