Պաշտոնական. Թոմաս Տուխելը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից

Պաշտոնական. Թոմաս Տուխելը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից

07/09/2022 - 13:44

Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։

«Ազնվականների» պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ ակումբի մարզչական շտաբը կզբաղվի թիմի մարզումների և առաջիկա հանդիպումների նախապատրաստմամբ։

«Չելսին», նախքան նոր գլխավոր մարզիչ նշանակելը, այս հարցում այլևս որևէ մեկնաբանությամբ և հայտարարությամբ հանդես չի գալու։

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելը լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր 2021 թ. հունվարին, ում օրոք «ազնվականներն» անցկացրել են 99 հանդպում, տոնել 62 հաղթանակ, 19 հանդիպում ավարտել են ոչ-ոքի և կրել 18 պարտություն։

«Թոշակառուները» գերմանացի մասնագետի գլխավորությամբ դարձել են Չեմպիոնների լիգայի, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի և Աշխարհի ակումբային առաջնության հաղթող։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023