Պաշտոնական. Էրիկ Տեն Հագը գլխավորեց «Բայերը»
«Բայերի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Էրիկ Տեն Հագը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հուլիսի 1-ը։
55-ամյա մասնագետը գերմանական ակումբում փոխարինել է Չաբի Ալոնսոյին։ Բասկ մարզիչն էլ աշխատանքի է անցել Մադրիդի «Ռեալում»։
Տեն Հագի նախիին աշխատավայրը «Մանչեսթեր Յունայթեդում» էր, որտեղից հեռացել է 2024 թ. հոկտեմբերին։ Նախկինում նա մարզել է նաև «Այաքսը», «Բավարիայի» երիտասարդական թիմը, «Ուտրեխտը», «Գոու Ըհեդ Իգլսը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բայեր Լևերկուզեն, Էրիկ Տեն Հագ, Խաբի Ալոնսո, Մանչեսթեր Յունայթեդ, տրանսֆերներ