Պաշտոնական. Էվերտոնը պաշտոնանկ է արել Ֆրենկ Լեմպարդին
Ինչպես տեղեկացնում է «Էվերտոնի» պաշտոնական կայքը, ակումբը պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին։
44-ամյա մասնագետն «իրիսների» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր 2022 թ. հունվարի 31-ին։
Այդ ընթացքում մերսիսայդյան ակումբն անցկացրել է 44 հանդիպում, տոնել միայն 12 հաղթանակ, կրել 24 պարտություն և 8 անգամ խաղացել ոչ-ոքի։
«Էվերտոնը» Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 20 խաղից հետո վաստակել է միայն 15 միավոր և զբաղեցնում է նախավերջին` 19-րդ հորիզոնականը։
Ակումբը պաշտոնական խաղերում վերջին հաղթանակը տոնել է դեռևս 2022 թ. հոկտեմբերի 22-ին` Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում 3:0 հաշվով առավելության հասնելով «Քրիսթալ Փելասի» նկատմամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էվերտոն, Ֆրենկ-Լեմպարդ