Պաշտոնական. Էռնեստո Վալվերդեն կհեռանա «Ատլետիկից» 📸
Պաշտոնական. Էռնեստո Վալվերդեն կհեռանա «Ատլետիկից» 📸
20/03/2026 - 19:07

Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի պաշտոնը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

62-ամյա մասնագետն առաջին անգամ բասկյան ակումբը մարզել է 2003-05 թվականներին։ Նա պաշտոնին վերադարձել է 2013 թվականին` ակումբը մարզելով մինչև 2017 թվականը։ Վալվերդեն «Ատլետիկը» երրորդ անգամ գլխավորեց 2022թ. հուլիսին։

Բիլբաոն ներկայացնող ակումբը պատմության մեջ ամենաշատ հանդիպումները (492) անցկացրել է Վալվերդեի գլխավորությամբ։ Այդ խաղերում «Ատլետիկը» տարել է 227 հաղթանակ, գրանցել 111 ոչ-ոքի, կրել 154 պարտություն։

«Ատլետիկը» Վալվերդեի գլխավորությամբ 2015թ. դարձել է Իսպանիայի Սուպերգավաթակիր, իսկ 2024թ. նվաճել երկրի գավաթի տիտղոսը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026