Պաշտոնական. Էդվին վան դեր Սարը կլքի Այաքսի գլխավոր տնօրենի պաշտոնը
Ինչպես տեղեկացնում է «Այաքսի» պաշտոնական կայքն, ակումբի գլխավոր տնօրեն Էդիվ վան դեր Սարը լքելու է զբաղեցրած պաշտոնը։
52-ամյա ֆունցկիոները սույն թվականի հունիսի 1-ից վայր կդնի տնօրենների խորհրդի անդամի, իսկ օգոստոսի 1-ին` գլխավոր տնօրենի իր պարտականությունները։
Լեգենդար նախկին դարպասապահն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կշարունակի օգնել «Այաքսին» իրականացնել գործարքներ։
Նշենք, որ Վան դեր Սարն «Այաքսի» տնօրենների խորհրդի անդամ էր 2012 թվականից, իսկ 2016 թ. նոյեմբերից զբաղեցնում էր ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը։
Ավելացնենք, որ ամստերդամյան ակումբն Էրեդիվիզիայի ավարտված 2022/23 մրցաշրջանում վաստակել է 69 միավոր և զբաղեցրել միայն 3-րդ հորիզոնականը` չեմպիոն դարձած «Ֆեյենորդից» հետ մնալով 13 միավորով։
«Այաքսն», առհասարակ, վերջին 5 տարվա ընթացքում առաջին անգամ չի կարողացել որևէ տիտղոս նվաճել։
Բացի դրանից, ակումբը 2009 թ. ի վեր առաջին անգամ չի նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
Հավելենք, որ Էդվին վան դեր Սարը, որպես ֆուտբոլիստ, 1990-99 թթ. հանդես է եկել հենց «Այաքսի» կազմում` անցկացրած 312 խաղում դարպասը 139 անգամ պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Էդվին վան դեր Սար, Էրեդիվիզիա, Չեմպիոնների-լիգա