Պաշտոնական. Էդին Ջեկոն 15 տարի անց վերադարձավ Գերմանիա 📸
Պաշտոնական. Էդին Ջեկոն 15 տարի անց վերադարձավ Գերմանիա 📸
22/01/2026 - 18:06

Էդին Ջեկոն կարիերան կշարունակի «Շալկե-04»-ում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։

39-ամյա ֆուտբոլիստը գելզենկիրխենյան ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակում։ Նրա նախորդ ակումբը «Ֆիորենտինան» էր, որտեղ հանդես էր գալիս 2025թ. հուլիսից, 18 խաղում խփել է 2 գոլ։

Ջեկոն գերմանական ֆուտբոլ է վերադարձել 15 տարի անց։ Բոսնիացին 2007-2011թթ. հանդես է եկել «Վոլֆսբուրգում», 142 խաղում գրանցել է 85 գոլ ու 35 ասիստ։

Անվանի հարձակվողը «գայլերի» կազմում 2009թ. դարձել է Գերմանիայի չեմպիոն, իսկ 2010թ. 22 գոլով արժանացել է Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուի մրցանակին։

«Շալկե-04»-ն այժմ հանդես է գալիս Երկրորդ Բունդեսլիգայում և ընթացիկ մրցաշրջանում 18 խաղում 38 միավոր է վաստակել` գլխավորելով մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025