Պաշտոնական. Դավիթ Հակոբյանը կարիերան կշարունակի Սլովակիայում
Երևանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը կարիերան կշարունակի Սլովակիայի բարձրագույն առաջնությունը ներկայացնող «Պոդբրեժովայում», հաղորդում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։
19-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել ակումբի հետ։
Հակոբյանը 2024/25 մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 29 խաղում 7 գոլ է խփել, կատարել 3 ասիստ։ Նա ԲԿՄԱ-ի համակարգում էր 2021 թ. հուլիսից։
Երիտասարդ ֆուտբոլիստը վերջերս առաջին անգամ հրավիրվել էր Հայաստանի հավաքական և ընդգրկված է եղել Կոսովոյի և Չեռնոգորիայի թիմերի դեմ ընկերական հանդիպումների հայտացուցակում։
Հավելենք, որ «Պոդբրեժովան» Սլովակիայի Nike liga-ի ավարտված մրցաշրջանում մասնակցել է չեմպիոնական փլեյ-օֆֆ-ին ու 37 միավորով զբաղեցրել 6-րդ տեղը։
Հիշեցնենք, որ Դավիթ Հակոբյանի ավագ եղբայրը` Միսակ Հակոբյանը, վերջերս վարձավճարով համալրել է Ալբանիայի չեմպիոն «Էգնատիայի» կազմը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից