Պաշտոնական. Դավիդե Ֆրատեզին տեղափոխվեց Ինտեր
Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքն, ակումբը վարձակալել է «Սասուոլոյի» կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզիին։
Կողմերը վարձակալական պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որի ավարտին «Ինտերը» պարտավորվել է 25 մլն եվրոյի դիմաց գնել 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները։
Գործարքի վերջնական կայացումից հետո Ֆրատեզին «ներաձուրիների» հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Նշվում է, որ իտալացի կիսապաշտպանը նոր ակումբում տարեկան վաստակելու է 2,8 մլն եվրո աշխատավարձ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ գործարքում ներառվել է նաև «Ինտերի» 22-ամյա կենտրոնական հարձակվող Սամուելե Մուլատիերին, ով կարիերան կշարունակի «Սասուոլոյի» կազմում։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան հաստատում է, որ վերոնշյալ գործարքից «Ռոման» ունենալու է 30% մասնաբաժին, որի համակարգում Ֆրատեզին հանդես է եկել 2014-17 թվականներին, ինչից հետո 5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Սասուոլո»։
Հավելենք, որ Դավիդե Ֆրատեզին «ներովերդիի» կազմում անցկացրել է 76 հանդիպում` դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դավիդե Ֆրատեզի, Ինտեր, Նիկոլո Սկիրա, Սամուելե Մուլատիերի, Սասուոլո, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո