Պաշտոնական. Գրեհեմ Փոթերը հեռացվեց Չելսիի գլխավոր մարզչի պաշտոնից
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, Գրեհեմ Փոթերը հեռացվել է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։
47-ամյա մասնագետն «ազնվականների» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2022 թ. սեպտեմբերին։
Այդ ընթացքում լոնդոնյան ակումբն անցկացրել է 31 հանդիպում, տոնել 12 հաղթանակ, կրել 11 պարտություն, 8 անգամ էլ գրանցել ոչ-ոքի։
Հավելենք, որ «Չելսին» անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 28 խաղից հետո վաստակել է ընդամենը 38 միավոր և զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։
«Թոշակառուները» դուրս են եկել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ, որի շրջանակում մրցելու են «Ռեալ Մադրիդի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Գրեհեմ Փոթեր, Չելսի