Պաշտոնական. Գոնսալու Ռամուշը տեղափոխվեց ՊՍԺ

Պաշտոնական. Գոնսալու Ռամուշը տեղափոխվեց ՊՍԺ

08/08/2023 - 10:28

Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքն, ակումբը վարձակալել է «Բենֆիկայի» կենտրոնական հարձակվող Գոնսալու Ռամուշին։

Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։

Փարիզյան ակումբը պորտուգալացի հարձակվողի վարձակալության դիմաց «Բենֆիկային» վճարել է 20 մլն եվրո։

Վարձակալական պայմանագրի ավարտից հետո «Պարի Սեն-Ժերմենը» պարտավորվելու է 65 մլն եվրոյի դիմաց գնել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատում է, որ «արծիվները» գործարքի շրջանակում ևս 15 մլն եվրո կստանան հավելավճարների տեսքով։

Այսպիսով, այս գործարքի դիմաց «Բենֆիկան» կստանա ընդհանուր 100 մլն եվրո։

Աղբյուրի փոխանցմամբ` ՊՍԺ-ն ստիպված է եղել գործարքը ձևակերպել վարձակալությամբ, որպեսզի խուսափի ֆինանսական fair-play-ի կանոնները խախտելուց։

Նշենք, որ այս գործարքը կդառնա փարիզյան ակումբի պատմության երրորդ ամենաթանկարժեք տրանսֆերն ու կզիջի միայն Նեյմարի և Կիլիան Մբապեի ռեկորդին, որոնց դիմաց ՊՍԺ-ն համապատասխաբար «Բարսելոնային» և Մոնակոյին ժամանակին վճարել է 222 և 180 մլն եվրո։

Հավելենք, որ Գոնսալու Ռամուշը «Բենֆիկայի» սան է, որի կազմում անցկացրել է 106 հանդիպում` դառնալով 41 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023