Պաշտոնական. «Բորուսիան» ձեռք է բերել «Չելսիի» ֆուտբոլիստին 🎥
Դորտմունդի «Բորուսիան» ձեռո է բերել «Չելսիի» կիսապաշտպան Կարնի Չուկվուեմեկայի տրանսֆերային իրավունքը, հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։
Transfemrarkt-ի տվյալներով` դորտմունդյան ակումբն անգլիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 20 միլիոն եվրո։
21-ամյա կիսապաշտպանը 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով արդեն հանդես եկել է «Բորուսիայում», 17 խաղում խփել է 1 գոլ։ Նա «Չելսիում» էր 2022 թ. օգոստոսից, 32 խաղում 2 գոլ ու 1 ասիստ է գրանցել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Բորուսիա-Դորտմունդ, Կարնի Չուկվումուեկա, Չելսի, տրանսֆերներ