Պաշտոնական. Բենջամին Մենդին վերադարձավ մեծ ֆուտբոլ
Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լորյանի» պաշտոնական կայքն, ակումբը պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին եզրային պաշտպան Բենջամին Մենդիի հետ։
Կողմերը պայմանագիրը կնքել են 2 տարով, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը վերջերս անմեղ է ճանաչվել բռնաբարության երկու գործով։
Նախկինում նա արդարացվել էր բռնաբարության ևս 8 գործով։
Այդ դատավարությունների պատճառով Մենդին մեծ ֆուտբոլից դուրս էր մնացել գրեթե 2 տարի։ Նա «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես էր գալիս 2017 թ. հուլիսից, որի կազմում վերջին անգամ պաշտոնական հանդիպման մասնակցել է 2021 թ. օգոստոսի 15-ին։
Ֆրանսիացի պաշտպանը «քաղաքաբնակների» կազմում անցկացրել է 75 հանդիպում` դառնալով 2 գոլի և 14 գոլային փոխանցում։
Բենջամին Մենդին ընդգրկված է եղել Ֆրանսիայի հավաքաիանի հայտացուցակում, որի կազմում 2018 թ. դարձել է աշխարհի չեմպիոն։ Վերջինս «եռագույնների» մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 10 անգամ` կատարելով 2 գոլային փոխանցում։
Հավելենք, որ Մենդին Լիգա 1-ում հանդես գալու հարուստ փորձ ունի, քանի որ ժամանակին հանդես է եկել «Մարսելի» (2013-16 թթ., 101 հանդիպում, 3 գոլ և 14 գոլային փոխանցում) և «Մոնակոյի» (2016-17 թթ., 39 հանդիպում, 1 գոլ և 11 գոլային փոխանցում) կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բենջամին Մենդի, Լիգա-1, Լորյան, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ