Պաշտոնական. Բենիտեսը գլխավորեց Էվերտոնը
Ինչպես տեղեկացնում է «Էվերտոնի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Բենիտեսը։
Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր։
Հավելենք, որ 61-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է չինական «Դալյան Պրոն», որտեղից հեռացել է ս/թ հունվարին։
Նշենք նաև, Բենիտեսը Պրեմիեր լիգայում աշխատելու հարուստ փորձ ունի, քանի որ 2004-10 թթ. մարզել է «Լիվերպուլը», 2012 թ. նոյեմբեր – 2013 թ.` «Չելսին», իսկ 2016-19 թթ. ` «Նյուքասլը»։
Հատկանշական է, որ Ռաֆա Բենիտեսը «Լիվերպուլի» ղեկին մեկական անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, ՈւՖԵԱ-ի Սուպերգավաթը, Անգլիայի գավաթն ու Սուպերգավաթը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էվերտոն, Լիվերպուլ, Ռաֆայել Բենիտես, տրանսֆերներ