Պաշտոնական. «Բարսելոնան» «Ատլետիկի» դեմ հանդիպումը կանցկացնի «Կամպ Նոու» ստադիոնում 📸
«Բարսելոնան» Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրի հանդիպումը կանցկացնի «Սփոթիֆայ Կամպ Նոու» ստադիոնում, հաստատում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
«Բլաուգրանան» Բարսելոնայի քաղաքային խորհրդից ստացել է շինարարական աշխատանքների 1B ավարտական ակտը, ինչը թույլ կտա մարզադաշտում ընդունել 45401 հանդիսական։
Այժմ «Բարսելոնան» աշխատում է, որպեսզի ստանա Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի հաջորդ տնային հանդիպումը «Կամպ Նոուում» անցկացնելու թույլտվությունը։
«Կապտանռնագույնները» կատարել են անհրաժեշտ բոլոր պահանջները, բայց դեռ ՈՒԵՖԱ-ն նույնպես պետք է հաստատի ու թույլատրի «Բարսելոնային» Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Լիգայի փուլի 6-րդ տուրի հանդիպումն անցկացնել հարազատ ստադիոնում։
«Բարսելոնան» «Սփոթիֆայ Կամպ Նոու» ստադիոնում վերջին հանդիպումն անցկացրել է 2023թ. մայիսի 30-ին։ Դրանից հետո մարզադաշտը վերանորոգվում էր։
«Բարսելոնան» անցնող ժամանակահատվածում հանդես էր գալիս Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիաման» ստադիոնում։
«Բարսելոնա» – «Ատլետիկ Բիլբաո» հանդիպումը կկայանա նոյեմբերի 22-ին, մեկնարկը` ժամը 19:15-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բարսելոնա, Լա-լիգա, Չեմպիոնների-լիգա