Պաշտոնական. Բավարիան ու Թոմաս Մյուլլերը երկարաձգեցին պայմանագիրը
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Թոմաս Մյուլլերի հետ։
Ըստ նոր պայմանագրի` 32-ամյա կիսապաշտպանը մյունխենյան ակումբում կշարունակի հանդես գալ մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ Թոմաս Մյուլլերը «Բավարիայի» սան է, որի կազմում մինչև օրս անցկացրել է 624 հանդիպում` դառնալով 226 գոլի և 242 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բունդեսլիգա, Թոմաս Մյուլլեր, տրանսֆերներ