Պաշտոնական. Բավարիան հայտարարեց 2024/25 մրցաշրջանի առաջին տրանսֆերի մասին
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Գարանադային եզրային հարձակվող Բրայան Սարագոսային։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է մինչև 2028 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ կմտնի 2024 թ. հուլիսի 1-ից։
«Ռեկորդ մայսթերը» գործարքի դիմաց վճարել է 15 մլն եվրո։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Լայպցիգը» պատրաստ է եղել 14 մլն եվրոյի դիմաց 2024 թ. հունվարին գնել 22-ամյա ֆուտբոլիստին, սակայն վերջին չի ցանկացել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ «Գրանադայից», քանի որ ցանկանում է օգնել անդալուսական ակուկբին պահպանել տեղը Լա լիգայում։
Հավելենք, որ երիտասարդ ֆուտբոլիստը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 15 խաղում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Վերջում ավելացնենք, որ, ըստ SofaScor-ի, Սարագոսան Լա լիգայի ընթացիկ խաղարկության ամենաշատ հաջողված դրիբլինգի դիմաց ֆուտբոլիստն է, ով 40 անգամ շրջանցել է մրցակիցներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բրիան Սարագոսա, Գրանադա, Լա-լիգա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո