Պաշտոնական. Բավարիա – Բարսելոնա հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրի շրջանակում կայանալիք «Բարսելոնա» – «Բավարիա» հանդիպումը կկայանա առանց հանդիսականների։ Այդ մասին տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
Նման որոշում կայացվել է Բավարիայի մարզում կորոնավիրուսի վարակի դեպքերի կտրուկ աճի պատճառով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ առանց հանդիսկանների կանցկացնվեն նաև ՉԼ շրջանակում նախատեսված «Լայպցիգ» – «Մանչեսթեր Սիթի», «Այաքս» – «Սպորտինգ» և «Զալցբուրգ» – «Սևիլիա» հանդիպումները
Հավելենք, որ «Բավարիա» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 8-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, կորոնավիրուս, Չեմպիոնների-լիգա