Պաշտոնական. Արմեն Հովհաննիսյանը նոր ակումբ ունի
Ինչպես տեղեկանում ենք «Legal Sport LLC» հայկական գործակալական ընկերության պաշտոնական ֆեյսբուքյան էջից և Transfermarkt.com կայքից, Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի և Սլովակիան ներկայացնող «Զեմպլին Միխալովցե» ակումբի կենտրոնական հարձակվող Արմեն Հովհաննիսյանը պայմանագիր է կնքել Սլովակիայի բարձրագույն առաջնությունը ներկայացող մեկ այլ ակումբի` «Նիտրայի» հետ։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ պայմաններով է կնքվել պայմանագիրը։
Հավելենք, որ 20-ամյա հայազգի հարձակվողն ավարտված մրցաշրջանում «Զեմպլինի» կազմում մասնակցել է 16 հանդիպման` դառնալով 3 գոլի հեղինակ։
# Արմեն Հովհաննիսյան, Զեմպլին Միխալովցե, Հայաստանի-երիտասարդական-հավաքական, Հայաստանի-Մ-21-հավաքական, Նիտրա