Պաշտոնական. Արմեն Գյուլբուդաղյանցը գլխավորեց Հայաստան Մ-21-ն ու ԲԿՄԱ-ն
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Արմեն Գյուլբուդաղյանցը նշանակվել է Հայաստանի Մ-21 հավաքականի և ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ։
Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2026 թ. մայիսի 31-ը։
Հաղորդվում է, որ 56-ամյա մասնագետը նաև կկատարի ՀՖՖ մարզական տնօրենի պարտականությունները՝ համակարգելով Հայաստանի բոլոր պատանեկան հավաքականների աշխատանքը:
«Շատ ուրախ եմ այս հնարավորության համար: Հատկապես ուրախ եմ, որ աշխատելու եմ երիտասարդների հետ, ինչը կրկնակի պատասխանատվություն է ինձ համար: Մենք պետք է աշխատենք՝ ամեն հաջորդ օր թե՛ որպես թիմ, թե՛ անհատապես ավելի լավը դառնալու համար»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է Արմեն Գյուլբուդաղյանցը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արմեն-Գյուլբուդաղյանց, ԲԿՄԱ, ԲԿՄԱ-Երևան, Հայաստանի Մ-21 հավաքական, Հայաստանի-երիտասարդական-հավաքական, ՀՖՖ