Պաշտոնական. Արթուր Սերբոյանը կարիերան կշարունակի արտերկրում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը տեղափոխվել է Տիրասպոլի «Շերիֆ», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ըստ աղբյուրի` կողմերն անցել են բոլոր անհրաժեշտ գործընթացները, իսկ 21-ամյա ֆուտբոլիստն աշխատանքային պայմանագիր է կնքել Մոլդովայի բազմակի չեմպիոնի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Շերիֆը» գնման իրավունքով մեկ տարով վարձակալելու է Սերոբյանին։
Հիշեցնենք` Արթուր Սերբոյանն «Արարատ-Արմենիայի» սան է։ Նա ակումբում հանդես էր գալիս 2019 թ. հուլիսից, 74 խաղում խփել է 18 գոլ ու կատարել 8 արդյունավետ փոխանցում։
Վինգերն արտասահմանյան ակումբներից 2023 թ. սեպտեմբերից 2024 թ. հունվար հանդես է եկել պորտուգալական «Կաս Պիայում», մասնակցել 4 հանդիպման ու խփել 1 գոլ։
«Շերիֆը» Մոլդովայի ընթացիկ առաջնությունում 14 խաղից հետո 36 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Ակումբն այժմ մարզում է բոսնիացի 42-ամյա մասնագետ Միսլավ Կարոգլանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արարատ-Արմենիա, Արթուր Սերոբյան, Հայաստանի-հավաքական, Շերիֆ, տրանսֆերներ