Պաշտոնական. Արգենտինացի երիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխվեց Ման. Սիթի
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է արգենտինական «Վելես Սարսֆիլդի» կիսապաշտպան Մաքսիմո Պերոնեին։
Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ «քաղաքաբնակները» 20-ամյա ֆուտբոլիստի դիմաց Բուենոս Այրեսը ներկայացնող ակումբին վճարել են 11 մլն եվրո։
Նշենք, որ Պերոնեն «Վելես Սարսֆիլիդի» սան է, որի կազմում անցկացրել է 33 հանդիպում` դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Երիտասարդ հենակետային կիսապաշպանն Արգենտինայի Մ-20 հավաքականի անդամ է, որի կազմում դաշտ է դուրս եկել 1 անգամ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Մանչեսթեր-Սիթի, Մաքսիմո Պերոնե, Վելես Սարսֆիլդ, տրանսֆերներ