Պաշտոնական. Արարատը նոր գլխավոր մարզիչ ունի
Ինչպես տեղեկացնում է «Արարատի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Էդգար Թորոսյանը։
36-ամյա մասնագետը Երևանի «Արարատում» է աշխատում 2017 թվականից: Այդ մրցաշրջանում Թորոսյանը եղել է Արկադի Անդրիասյանի օգնականը: 2019-ին գլխավորել է «Արարատ-2»-ը: 2020-21 մրցաշրջանից սկսած ընդգրկված էր Վարդան Բիչախչյանի մարզչական շտաբում:
2020 թվականին ստացել է ՈՒԵՖԱ-ի Պրո կարգի մարզչական արտոնագիր։
Էդգար Թորոսյանի մարզչական շտաբում են ընդգրկվել «Արարատի» նախկին ֆուտբոլիստներ Ռաֆայել Սաֆարյանն ու Ալեքսանդր Պետրոսյանը: Դարպասապահների մարզիչն է Էդիկ Երիցյանը:
Հավելենք, որ Հայաստանի VBET Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում «Արարատն» անցկացրած 15 խաղից հետո վաստակել է 30 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# VBet Հայաստանի Պրեմիեր լիգա, Արարատ, Էդգար Թորոսյան, ՀՊԼ