Պաշտոնական. «Արարատ-Արմենիա» է տեղափոխվել 550 հազար տրանսֆերային արժեք ունեցող վինգեր 📸

Պաշտոնական. «Արարատ-Արմենիա» է տեղափոխվել 550 հազար տրանսֆերային արժեք ունեցող վինգեր 📸

15/08/2025 - 16:06

«Արարատ-Արմենիան» պորտուգալական «Էշտորլից» ձեռք է բերել վինգեր Ռոդրիգու Ռամուշին, հայտնում է Հայաստանի փոխչեմպիոնի մամուլի ծառայությունը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հունիսի 30-ը ներառյալ։

21-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել Պորտուգալիայի երկրորդ լիգան ներկայացնող «Տոնդելայում», 29 խաղում խփել 4 գոլ, կատարել 5 ասիստ։

Երիտասարդ վինգերի տրանսֆերային իրավունքը 2022 թ. հունվարից պատկանում էր «Էշտորիլին», որի Մ-23 թիմում 70 խաղում գրանցել է 40 գոլ ու 24 ասիստ։

Ռամուշը եղել է նաև «Բ-ՍԱԴ»-ի, «Բելենենսեշի» ու «Բենֆիկայի» համակարգերում։ Նրա տրանսֆերային իրավունքը Transfermarkt-ը գնահատում է 550 հազար եվրո։

Նշենք, որ «Արարատ-Արմենիան» պորտուգալացի ֆուտբոլիստի տեղափոխության համար, ամենայն հավանականությամբ, «Էշտորիլին» գումար է վճարել, քանի որ Ռամուշը մինչև 2026 թ. հուլիսի 1-ը գործող պայմանագիր ուներ իր ակումբի։ Գործարքի ֆինանսական մանրամասները դեռ չեն հաղորդվում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023