Պաշտոնական. «Ատալանտան» նոր գլխավոր մարզիչ ունի
«Ատալանտայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Իվան Յուրիչը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Խորվաթ մասնագետը Բերգամոն ներկայացնող ակումբի հետ պայմանագիր է կնքել, որն ուժի մեջ կլինի 2027 թ. հունիսի 30-ը ներառյալ։
49-ամյա մասնագետն «Ատալանտայում» փոխարինել է ակումբում 9 տարի աշխատած Ջան Պիերո Գասպերինիին։ Յուրիչը Գասպերինիի հետ աշխատելու փորձ ուներ ու «Պալերմոյում» և «Ինտերում» եղել է նրա օգնականը։
Իվան Յուրիչը նախկինում մարզել է «Սաութհեմփթոնը», «Ռոման», «Տորինոն», «Վերոնան», «Ջենոան» և այլ ակումբներ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ատալանտա, Իվան Յուրիչ, Ջանպիերո Գասպերինի