Պաշտոնական. Ատալանտան իրականացրեց ակումբի պատմության ամենախոշոր տրանսֆերը
Ինչպես տեղեկացնում է «Ատալանտայի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Ալմերիայի» կենտրոնական հարձակվող Էլ Բիլալ Տուրեին։
Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
Բերգամո քաղաքը ներկայացնող ակումբը գործարքի դիմաց «Ալմերիային» վճարել է 28 մլն եվրո։
Նշենք, որ այս գործարքը դարձել է «ներաձուրիների» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը` գերազանցելով Ժերեմի Բոգայի ռեկորդը, ում դիմաց բերգամասնկները 2022 թ. հուլիսին «Սասուոլոյին» վճարել են 22 մլն եվրո։
Հավելենք, որ Էլ Բիլալ Տուրեն «Ալմերիայի» կազմում հանդես էր գալիս 2022 թ. սեպտեմբերից` անցկացրած 22 խաղում դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալմերիա, Ատալանտա, Էլ Բիլալ Տուրե, տրանսֆերներ