Պաշտոնական. Ավենտիս Ավենտիսյանը տեղափոխվեց խորվաթական ակումբ
Հոլանդական Էրեդիվիզան ներկայացնող «Գոու Ըհեդ Իգլսի» և Հայաստանի Մ-21 հավաքականի պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա խորվաթական «Յարուն» ակումբի կազմում։
Այդ մասին հաստատել է հոլանդական ակումբի մամուլի ծառայությունը։
Ավենտիսյանը 2022 թ. հունվարին է համալրել «Գոու Ըհեդ Իգլսի» շարքերը, որի հիմնական թիմում անցկացրել է միայն 3 հանդիպում։
Հայ ֆուտբոլիստը ֆուտբոլիստը հիմնականում հանդես է եկել Դևենտեր քաղաքը ներկայացնող ակումբի Մ-21 թիմում` անցկացնելով 21 հանդիպում
Նշենք, որ «Յարունը» հանդես է գալիս Խորվաթիայի երկրորդ դիվիզիոնում և ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 17 խաղում վաստակել է 20 միավոր և 12 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 7-րդ տեղը։
Հավելենք, որ Ավենտիսյանը նաև Հայաստանի Մ-21 հավաքականի անդամ է, որի կազմում անցկացրել է 5 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ավենտիս Ավենտիսյան, Գո Ըհեդ Իգլս, Էրեդիվիզիա, Խորվաթիայի երկրորդ դիվիզիոն, Յարուն, տրանսֆերներ