Պաշտոնական. Ավանեսյանը ժամանակավոր դադարեցրել է կարիերան

Պաշտոնական. Ավանեսյանը ժամանակավոր դադարեցրել է կարիերան

14/09/2025 - 11:57

WTA-ի դասակարգման 104-րդ տակետ, Հայաստանի առաջին համար Էլինա Ավանեսյանը սոցցանցերում գրառում է արել և հայտնել, որ առողջական խնդիրների պատճառով ժամանակավորապես դադարեցրել է կարիերան.

«Կուզեմ օգտվել այս պահից ու կիսվել ձեզ հետ շատ անձնական հարցով, որովհետև վերջին ամիսները շատ բարդ էին ինձ համար։ Դեռ այս տարվա մարտին ինձ մոտ մոնոնուկլեոզ ախտորոշեցին։ Սկզբում ես ամբողջությամբ չէի գիտակցում, թե որքան ուժեղ դա կազդի վրաս, բայց շուտով սկսեցի անընդհատ ինձ հոգնած ու ուժասպառ զգալ, և նույնիսկ ամենապարզ մարզումներն իսկապես ծանր էին տրվում։ Դա հատկապես դժվար էր ընդունել, որովհետև մրցաշրջանի առաջին երկու ամիսները շատ հաջող էին անցել։ Ես բարձր մակարդակով էի հանդես գալիս, ինձ հիանալի մարզավիճակում էի զգում և իսկապես վայելում էի խաղս։

Դրանից հետո ես ինձ այնքան թույլ ու անկարող էի զգում, ինչն անսահման հիասթափեցնող էր։ Այնուհետև, Մայամիում դաստակիս հատվածում ուժեղ ցավեր սկսեցի ունենալ, որից երկար ժամանակ չէի կարողանում ազատվել։ Հենց այն պահին, երբ մտածում էի, թե արդեն ավելի լավն եմ դառնում ու բարելավում եմ խաղս, հանդիպեցի մեկ այլ անախորժության՝ ուսի ցավին, և այդ պահից սկսած կարծես ամեն ինչ հերթով սկսեց ցավել։

Ֆիզիկական խնդիրները հաղթահարելը շատ դժվար էր, հատկապես այն պատճառով, որ իմ օրգանիզմը դեռ ամբողջությամբ չէր վերականգնվել հիվանդությունից հետո։ Նման էր, թե վերականգնումը սովորականից ավելի երկար է տևում, ինչը գործընթացը դարձնում էր էլ ավելի բարդ։ Ամեն օր շատ սերտ աշխատում էի թիմիս հետ՝ անելով ամեն հնարավորը, որ վերականգնվեմ, ուժ հավաքեմ և 100 տոկոսով պատրաստ լինեմ մրցաշարերին, բայց, անկեղծ ասած, դա ինձ համար այդքան անսպասելի փորձություն դարձավ։

Կային հիասթափության և նույնիսկ կասկածների պահեր, բայց ես նաև շատ բան սովորեցի համբերության, տոկունության և այն մասին, թե որքան ուժեղ եմ սիրում այս մարզաձևը։ Նորից կորտ դուրս գալու հնարավորությունը մեծ առաջընթաց էր ինձ համար, բայց մրցել առանց այն զգացողության, որ իսկապես ես եմ կորտում, շատ դժվար է։ Ամենից շատ ես կարոտում եմ ամենաբարձր մակարդակում պայքարելու հնարավորությունը և վայելելու խաղը այնպես, ինչպես կարող եմ։ Դա է ամեն օր ինձ դրդում շարունակել պայքարել։

Ամբողջ սրտով շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք շարունակում են աջակցել ինձ դժվար պահերին։ Ձեր բարի խոսքերն ու աջակցությունը շատ մեծ նշանակություն ունեն ինձ համար։ Դրանք ուժ են տալիս բարդ օրերին և հիշեցնում, թե ինչու եմ շարունակում պայքարել։ Հավատում եմ, որ սա պարզապես կյանքի մի փուլ է, և ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ կրկին առանց ցավի կմասնակցեմ մրցումների՝ առողջ և ուժեղ, ինչպես երբեք»,- գրել է 22-ամյա թենիսիտուհին, որի խոսքը մեջբերում է «Больше!»-ն։պպծպ9ճօօճ

Ավանեսյանը 2025թ. մարտին գրանցել է կարիերայի լավագույն արդյունքը` WTA-ի դասակարգման աղյուսակում բարձրանալով 37-րդ տեղ։ Նա վերջին մցաշարին մասնակցել է այս տարվա օգոստոսին` «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնությունում պայքարն ավարտելով արդեն առաջին փուլում։

Հայ թենիսիստուհին մարտի 8-ից ի վեր անցկացրած 11 մրցախաղից 8-ում պարտվել է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025