Պաշտոնական. Անտոնիո Կոնտեն հեռացվեց Տոտենհեմի գլխավոր մարզչի պաշտոնից
Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։
Կողմերի միջև պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնության սկզբունքով։
Աղբյուրի փոխանցմամբ` մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը Կոնտեի օգնական Քրիստիան Ստելինին կլինի ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը։
48-ամյա իտալացի մասնագետին կօգնի Ռայան Մեյսոնը։
Նշենք, որ Անտոնիո Կոնտեն «խցանների» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2021 թ. նոյեմբերին, ում գլխավորությամբ լոնդոնյան ակումբն անցկացրել է 76 հանդիպում, տոնել 41 հաղթանակ, կրել 23 պարտություն, 12 անգամ էլ գրանցել ոչ-ոքի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո-Կոնտե, ԱՊԼ, Ռայան Մեյսոն, Տոտենհեմ, տրանսֆերներ, Քրիստիան Ստելինի