Պաշտոնական. Անտոնի Մարսիալը նոր ակումբ ունի

Պաշտոնական. Անտոնի Մարսիալը նոր ակումբ ունի

18/09/2024 - 12:46

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Անտոնի Մարսիալը կարիերան շարունակելու է հունական ԱԵԿ-ի կազմում։

Աթենքը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը Հունաստան է ժամանելու այսօր`սեպտեմբերի 18-ին, տեղի ժամանակով 20:40-ին։

Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների` 28-ամյա հարձակվողը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2015 թ. սեպտեմբերին։ Այդ ժամանակ մանկունյական ակումբը նրա տրանսֆերի դիմաց «Մոնակոյին» վճարել էր 60 մլն եվրո։ Հարձակվողը «կարմիր սատանաների» կազմում 317 խաղում խփել է 90 գոլ, կատարել 47 ասիստ։

Հիշեցնենք, որ Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում հաղթահարել էր հենց ԱԵԿ-ի արգելքը։ Դիմակայության առաջին խաղում հայկական թիմը տանը հաղթել էր 3:1, դրսում պարտվել 0:1 հաշվով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023