Պաշտոնական. Անվանի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Օլիմպիակոս» 📸
Պաշտոնական. Անվանի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Օլիմպիակոս» 📸
04/09/2026 - 15:57

«Օլիմպիակոսը» ձեռք է բերել «Ասթոն Վիլայի» վինգեր Լեոն Բեյլիին, հայտնում է հունական ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։

Transfermarkt-ի տվյալներով` Պիրեյը ներկայացնող ակումբը ճամայկացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 5 միլիոն եվրո։

29-ամյա եզրայինը «Վիլայում» հանդես էր գալիս 2021թ. օգոստոսից, 163 խաղում գրանցել է 23 գոլ ու 25 ասիստ։

Բեյլին նախկինում խաղացել է նաև «Բայերում», «Ռոմայում» և «Գենկում»։

Հիշեցնենք, որ վերջերս «Ցրվենա Զվեզդայից» «Օլիմպիակոս» է տեղափոխվել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026