Պաշտոնական. Անսու Ֆաթին` «Մոնակոյի» ֆուտբոլիստ

Պաշտոնական. Անսու Ֆաթին` «Մոնակոյի» ֆուտբոլիստ

01/07/2025 - 16:16

«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆաթին կարիերան կշարունակի «Մոնակոյում», հայտնում է Ֆրանսիայի Լիգա 1-ում հանդես եկող ակումբի պաշտոնական կայքը։

Մոնեգասկյան ակումբը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը վարձակալել է 22-ամյա ֆուտբոլիստին։

Ֆաթին «Բարսելոնայից» հեռանալիս միչև 2028 թ. հունիսի 30-ը նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ, գրում է «բլաուգրանայի» պաշտոնական կայքը։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` «Մոնակոն» կվճարի Ֆաթիի աշխատավարձի մի մասը և վարձակալության ավարտին կունենա նրա տրանսֆերը 11 միլիոն եվրոյով գնելու իրավունք։

Անսու Ֆաթին «Բարսելոնայի» սան է, որի կազմում 123 խաղում 29 գոլ է խփել, կատարել 8 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023