Պաշտոնական. Այաքսն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն իրականացրեց
Ինչպես տեղեկացնում է «Այաքսի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Տոտենհեմի» վինգեր Սթիվեն Բերգվեյնին։
Կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Ամստերդամը ներկայացնող ակումբը գործարքի դիմաց «խցնաններին» վճարել է 31.25 մլն եվրո։
Հավելենք, որ այս գործարքը դարձել է «Այաքսի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։
Մինչ այս պահն ամստերդամցիների ամենաթանկարժեք տրանսֆերը Սեբաստիան Հալերի գործարքն էր, երբ 2021 հունվարին իվուարցի հարձակվողի տեղափոխության դիմաց «Վեսթ Հեմին» վճարեցին 22.5 մլն եվրո։
Նշենք, որ Բերգվեյնը հենց «Այաքսի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2005-2011 թթ. ինչից հետո տեղափոխվել է ՊՍՎ։
24-ամյա հոլանդացի հարձակվողը «Տոտենհեմում» հանդես էր գալիս 2020 թ. հունվարից, որի կազմում անցկացրել է 83 հանդիպում` դառնալով 8 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Սեբաստիան Հալեր, Սթիվեն Բերգվեյն, Վեսթ Հեմ, Տոտենհեմ, տրանսֆերներ