Պաշտոնական. ԱԱ-2026-ի խմբային փուլի վիճակահանության զամբյուղները 📸
ՖԻՖԱ-ն հրապարակել է աշխարհի 2026թ. առաջնության խմբային փուլի վիճակահանության զամբյուղները։
Առաջին զամբյուղ. ԱՄՆ, Մեքսիկա, Կանադա, Իսպանիա, Արգենտինա, Ֆրանսիա, Անգլիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Նիդերլանդներ, Բելիգա, Գերմանիա։
Երկրորդ զամբյուղ. Խորվաթիա, Մարոկկո, Կոլումբիա, Ուրուգվայ, Շվեյցարիա, Ճապոնիա, Սենեգալ, Իրան, Հարավային Կորեա, Էկվադոր, Ավստրիա, Ավստրալիա։
Երրորդ զամբյուղ. Նորվեգիա, Պանամա, Եգիպտոս, Ալժիր, Շոտլանդիա, Պարագվայ, Թունիս, Կոտ դ’Իվուար, Ուզբեկստան, Կատար, Սաուդյան Արաբիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն։
Չորրորդ զամբյուղ. Հորդանան, Կաբո Վերդե, Գանա, Կյուրասաո, Հայիթի, Նոր Զելանդիա, Իտալիա/Հյուսիսային Իռլանդիա/Ուելս/Բոսնիա և Հերցեգովինա*, Ուկրաինա/Շվեդիա/Լեհաստան/Ալբանիա*, Թուրքիա/Ռումինիա/Սլովակիա/Կոսովո*, Դանիա/Հյուսիսային Մակեդոնիա/Չեխիա/Իռլանդիա*, Նոր Կալեդոնիա/Ճամայկա/Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն*, Բոլիվիա/Սուրինամ/Իրաք*։
* Եվրոպական գոտու ընտրական մրցաշարի և միջմայրցամաքային փլեյ-օֆֆ-ի մասնակիցներն են։ Աստղանիշով և շեղ գծով առանձնացվածներից Մունդիալի ուղեգիր կնվաճի մեկական հավաքական։
Աշխարհի առաջնությանը մասնակցող 48 հավաքականները կբաժանվեն 12 խմբի։
Փլեյ-օֆֆ-ի ցանցը կլինի թենիսի նման։ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջին տեղերը զբաղեցնող հավաքականները` Իսպանիան և Արգենտինան կլինեն փլեյ-օֆֆ-ի հակադիր կողմերում, եթե իրենց խմբերում գրավեն առաջին տեղը։ Այդ հավաքականները փլեյ-օֆֆ-ում միմյանց կհանդիպենք միայն եզրափակիչում։
Նույնը վերաբերում է նաև դասակարգման աղյուսակի 3-4-րդ տեղերը զբաղեցնող հավաքականներին` Ֆրանսիայի և Անգլիային, որոնց միջև հանդիպումը ևս կարող է լինել միայն եզրափակիչում։
Մունդիալի տանտերերը` Մեքսիկան, Կանադան և ԱՄՆ-ը, վիճակահանության ժամանակ կընդգրկվեն համապատասխանաբար A, B և D խմբերում։
Վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 5-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում, մեկնարկը` Երևանի ժամանակով 21:00-ին։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Մունդիալ-2026, ՖԻՖԱ