Պակո Ալկասեր. Եթե Սանչոն գլուխը չկորցնի, ապա նա կդառնա աշխարհի լավագույններից մեկը
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պակո Ալկասերը կարծիք է հայտնել իր թիմակից Ջեյդոն Սանչոյի մասին:
«Նա դեռ երեխա է: Նա գերազանց խաղամակարդակով 19-ամյա տղա է:
Եթե Սանչոն չկորցնի գլուխը, ապա նա կդառնա թոփ խաղացող: Այդ տարիքում անորոշություն կա, սակայն որպես խաղացող և կոլեկտիվի անդամ՝ նա թոփ է:
Եթե Ջեյդոնն ավելի լավը դառնա և նոր որակներ ձեռք բերի, ապա նա կդառնա աշխարհի լավագույններից մեկը:»,- Ալկասերի խոսքերն է մեջբերում Sport English-ը: